Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Երբ ասում է «մենք», դրա տակ լուրջ ռիսկեր կան

Երբ ասում է «մենք», դրա տակ լուրջ ռիսկեր կան
13.04.2024 | 11:39

Նիկոլն իր խոսքում տարբեր առիթներով անընդհատ շեշտում է՝ «մենք», էստեղ շատ կարևոր է հասկանալ՝ ինքն ու ո՞վ (ովքեր)։ Ով (ովքեր) է (են) իրեն (ց) դնում էդ, այսպես կոչված, «մենք»-ի մեջ։

Պերմանենտ ասում է, թե «շատ կարևոր են մեր ընկալումները, մեր խոսույթում փոփոխություն է եղել, մենք վերաիմաստավորել ենք հայրենիքի մասին մեր պատկերացումները, մենք ունենք տեսլական, մեր պատմությունը» և այլն։
Սա առանցքային և, դրա բառերով ասած, անկյունաքարային նշանակության հարց է, քանի որ, երբ Նիկոլն ասում է «մենք», դրա տակ լուրջ ռիսկեր կան․ այս կերպ նա փաստացի փուռն է տալիս նաև հավաքական հայությանը։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 1514

Մեկնաբանություններ